Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ական «ինվենտարիզացիան» մինչև ո՞ւր կհասնի

ԲՀԿ-ական «ինվենտարիզացիան»  մինչև ո՞ւր կհասնի
06.11.2012 | 12:18

Օրերս «կանյաչնիում», ինչպես տեղեկացրել էր ԲՀԿ-ի մեր աղբյուրը, այլ հարցերի քննարկմանը զուգընթաց, տեղի է ունեցել ԲՀԿ-ի «ինվենտարիզացիա» նաև պատգամավորների մասով. ի՞նչ ունեն, «ումո՞վ» ունեն:
Բանն այն է, որ սեփական թեկնածուով գնալու որոշման դեպքում ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ անպայմանորեն խնդիրներ կունենան քրեական օրենսգրքի հետ: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանը հասկացրել է նրանց` նայեք, մենք ձեզ հետ պրոբլեմ չունենք, եթե տեսնում եք` չեք քաշում, ասեք:
Ասել է, ԲՀԿ-ում փորձում են կանխել սեփական թիմից առնետավազքը, որն անխուսափելի կլինի սեփական թեկնածուով գնալու դեպքում:
Կկարողանա՞ն: Փորձենք հասկանալ: ԲՀԿ-ն ունի երեսունվեց պատգամավոր, որոնցից մեկն անկուսակցական է: Գրիշա Մարգարյան: Ասոցիացիան արդեն գործե՞ց: Մեծամասնական պատգամավորներն 8-ն են: Նրանց պարտադրել վայր դնել մանդատները Ծառուկյանին չի հաջողվի ոչ միայն, որ նրանք հիմնականում գործարարներ են, հետո էլ` տեխնիկապես իմաստ չունի. նոր ընտրություններ պետք է կազմակերպվեն, ինչն այս պահին նոնսենս է ժամանակային առումով:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակը վերակերտելուն, այնտեղ «մաքուր»-անկրիմինալ գործիչներ ներառելուն, դա նույնպես ժամանակատար գործ է, որովհետև հրաժարականի դիմումը պետք է կարդացվի ԱԺ նիստում, հետո տասնհինգ օրվա ընթացքում վերահաստատվի պատգամավորի կողմից, հետո հինգ օրվա ընթացքում ԱԺ-ն որոշում պետք է կայացնի, դիմումն ուղարկի ԿԸՀ և այդպե՜ս շարունակ, ինչը հաստատ քսան օր-մեկ ամիս կտևի:
Էլ չենք ասում, որ տասնհիգ օրը լրանալուն պես հնարավոր է նաև դիմումի հետ վերցնում` հարկավոր «պերսոնների» հետ հանդիպումների արդյունքում:
Այնպես որ այդ գործընթացը, ինչպես ԲՀԿ-ում բոլոր մնացածները, այս պահին կիսահղի վիճակում է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ